AdMe.ru կայքը ներկայացրել է Կասի դե Պեկոլի պատմությունը, ով աշխարհում առաջին կինն է, ով գրեթե բոլոր երկրներն այցելել է։ Պեկոլը զբոսաշրջության առումով սահմանել է 2 համաշխարհային ռեկորդ:
Նախքան ճանապարհորդելու մոլուցքով տարվելը Պեկոլը մշտական աշխատանք չի ունեցել, որոշ ժամանակ որպես դայակ է աշխատել: Պեկոլի մոտ կյանքը կտրուկ փոխելու ցանկություն առաջացավ: Նա հավատում էր, որ ճանապարհորդությունները կյանքը փոխելու, աշխարհը տեսնելու և հասկանալու միակ միջոցն են: Ուստի՝ կինը որոշեց շուրջերկրյա ճանապարհորդության արագության ռեկորդ սահմանել ու դառնալ աշխարհի բոլոր երկրներն այցելած առաջին կինը: