Հայտնի հայ զույգեր, որոնց ամուսնական կյանքը տևել է ընդամենը մի քանի ամիս


Հայտնի հայ զույգեր, որոնց ամուսնական կյանքը տևել է ընդամենը մի քանի ամիս
Մայիս 5 17:53 2018

Աստղային հարսանիքները մշտապես ուշադրություն են գրավում: Սակայն ավելի շատ քննարկումների են արժանանում նրանց ամուսնալուծությունները: Հայտնիները շատ հաճախ նախընտրում են բոլորից գաղտնի պահել իրենց անձնական կյանքի մանրամասները, բայց համացանցի դարում բոլորից ծածուկ մնալն այնքան էլ հեշտ չէ: Ներկայացնում ենք հայկական շոու բիզնեսի այն զույգերին, որոնց միությունը շատ կարճ կյանք է ունեցել՝ ընդամենը մի քանի ամիս: 

 

Տիգրան Մնացականյան և Մարիամ Հովհաննիսյան

d0b4143ae0e05f3fc1cf5035e1413c0a

Նախորդ տարեվերջին շոուբիզնեսյան դաշտում ամենաքննարկվող զույգը դերասան Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանն էին: Լրատվամիջոցների հետ զրույցում երկուսն էլ հավաստիացրել էին՝ 40-ամյա Տիգրանն ամուսնալուծվել է կնոջից ու պատրաստվում է կյանքը կապել 19-ամյա դերասանուհի Մարիամի հետ: Հարսանիքի համար էլ օր էր ամրագրված՝ 2018 թվականի փետրվարի 14-ին՝ հարսնացուի ծննդյան օրը: Սակայն 2018-ն այնքան էլ ավետաբեր չեղավ նրանց համար. հետևորդների աչքից աննկատ չմնաց այն հանգամանքը, որ դերասանի սոցցանցերի էջերից կտրուկ անհետացան երիտասարդ ընտրյալի հետ համատեղ լուսանկարները՝ տեղը զիջելով ընտանեկան լուսանկարներին. Տիգրան Մնացականյանը սկսեց կիսվել կնոջ և զավակների ֆոտոներով, թեև 19-ամյա հարսնացուն այդ հարցում չէր շտապում ու մինչև օրս էլ դերասանի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակում՝ կարծես ակնարկելով, որ դեմ չէ կրկին միանալու գաղափարին:

 

 Հայկ Ամիրյան և Լիլի Զախարենկո

timthumb

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկ Ամիրյանի և բալետի պարուհի, պարուսույց Ժակլին Սարխոշյանի դստեր՝ Լիլի Զախարենկոյի պսակադրությունը 2017-ի ամռան ամենաքննարկվող իրադարձություններից էր: Սակայն երիտասարդ զույգի երջանկությունը երկար չտևեց: Վերջերս Լիլին Միացյալ Նահանգներից վերադարձել է Երևան: Լրատվամիջոցների հետ զրույցում նրանք ոչ մի մեկնաբանություն չեն տալիս: Նշենք, որ Լիլի Զախարենկոյի և Հայկ Ամիրյանի հարսանեկան արարողությունը կայացել էր նախորդ տարվա հուլիսի 29-ին՝ Արմեն Ամիրյանի 50-ամյակի օրը։ 

 

Անատի Սաքանյան և Էդգար

58a1b3e2de3f8_medium

Էդգար-Անատի զույգի՝ 6 ամիս տևած ամուսնությունը ևս փլուզվեց: Անատին իր հարաբերություններն օրինականացրել էր 2017-ի փետրվարի 14-ին: Դերասանուհին սկզբում ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էր բաժանության լուրը: Ի տարբերություն Անատիի՝ Էդգարը հենց առաջին օրվանից բացեիբաց խոսել է իրենց բաժանության մասին: Նա պարբերաբար ուղիղ միացումներ էր ունենում Instagram-ի իր էջի միջոցով, որի ժամանակ հարցերի մեծ մասն Անատիին էին վերաբերվում: Էդգարի խոսքով՝ ինքը երջանկություն է մաղթում Անատիին, սակայն տեսակով շատ շուտ հիասթափվող մարդ է: Վերջինս ուղիղ միացման ընթացքում մի քանի անգամ հաստատել է իրենց ամուսնալուծությունը:

 

Հովհաննես Դավթյան և Մառա Սարուխանյան

mxo09

Մոտ մեկ տարի ամբողջ համացանցը մեծ սիրով տարածում էր հայտնի և սիրված դերասան Հովհաննես Դավթյանի, նույն ինքը՝ «Քաղաքում» և «Բանակում» սերիալներից հայտնի Մխոյի ամուսնության առաջարկը նույն սերիալներում նկարահանված դերասանուհի Մառա Սարուխանյանին: Դերասանները նույնիսկ սկսել էին միասին ապրել: Ու թվում էր, թե գեղեցիկ սիրո պատմությունը ուր որ է ավարտվելու է ոչ պակաս գեղեցիկ հարսանիքով, սակայն դերասանները բաժանվեցին: Նշենք, որ Մառան այժմ ամուսնացած է ու երեխա ունի:

 

Ջուս և Վահագն Մանուկյան

1498218964-06

Մեկ տարի համացանցում տարածվել էր երգչուհի Ջուսի ու Վահագն Մանուկյանի ամուսնալուծության լուրը: Սկզբում Ջուսը հերքում էր, իսկ ամուսինը մեկնաբանություն չէր տալիս, սակայն հենց վերջինս էլ խախտեց լռությունը: Հարցազրույցներում նա նշում էր, որ բաժանության հիմնական պատճառը Ջուսի հագուկապն է և փողի նկատմամբ նրա սերը: Ջուսն անդրադարձել էր  ամուսնու խոսքերին և գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Շնորհակալ եմ բոլորին, իմ երկրպագուների հզոր բանակին, որ կողքիս կանգնեցին ինձ համար այս դժվար պահին: Ես դա շատ եմ գնահատում: Իսկ իմ նախկին ամուսնուն մաղթում եմ ներդաշնակություն իր հոգու մեջ, երջանկություն, մեծ սեր, թող լինի բարի: Ես նրա դեմ ընդհանրապես չար մտքեր չունեմ: Միշտ կհիշեմ մեր երջանիկ օրերը, որոնք գեղեցկացրին մեր կյանքը»: Նշենք, որ երգչուհին ապահարզան ստանալու համար դատարան է դիմել: Նա և Վահագն Մանուկյանն ամուսնացել էին 2016 թվականի հունիսի 28-ին: Վահագն Մանուկյանից առաջ Ջուսը նշանադրված է եղել ֆրանսաբնակ Ռիչարդի հետ, որի հետ այդպես էլ չի ամուսնացել:

 
 
Реклама 20

 

Սյուզի Մելիքյան և Գարիկ

top_da699f0c882bae383bf523981d31f46e

2013 թվականի հոկտեմբերին հնազանդ լինելու խոստում տված Սյուզի Մելիքյանը նույնպես երկար չմնաց ամուսնացած: Երգչուհու ընտրյալը մասնագիտությամբ տնտեսագետ էր: Երգչուհին, ըստ էության, ո՛չ հերքում էր տարածված խոսակցությունները, ո՛չ էլ հաստատում դրանք: Նա փակ է պահում իր անձնական կյանքը: «Մարդիկ անընդհատ էլ խոսում են, թե ամուսնալուծվել եմ, երեխայի եմ սպասում: Ես նման լուրերն ուղղակի չեմ մեկնաբանում»,- ասում էր Սյուզին:

 

Անի Քրիստի և Հարություն

51a30a63323a5_m_1369654940

Երգչուհի Անի Քրիստին ժամանակին ընկերություն էր անում երգիչ Սարոյի հետ, ասում են՝  հենց ի հեճուկս նրա ամուսնացավ Հարությունի հետ և մենկեց ԱՄՆ: Անիի և Սարոյի սիրավեպի մասին գիտեն նեղ շրջապատում, այդ մասին այդպես էլ չխոսվեց: Նրանց ամուսնություն էլ հաջողություն և երկար կյանք չունեցավ: Երգչուհին նշում է, որ իր երազանքներից էր ամուր ընտանիք ունենալը: Անին խոստովանում է, որ ընտանեկան հարցերում սիրում է հանգստություն և փոխադարձ հարգանք, սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնք խաթարում են այդ հանգստությունն ու անցանկալի խոսակցությունների տեղիք տալիս: Ըստ տարածված լուրերի՝ Անին ամուսնալուծվեց ամուսնու ծնողների պատճառով:

 

Նաիրա Մովսիսյան ու Վան Հակոբյան

11009153_807989782624354_8287678667967589615_n

2015 թվականի ապրիլ ամսին դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ու Վան Հակոբյանը հանրությանը զարմացրին իրենց անակնկալ պսակադրությամբ: Այդ օրերին համացանցը ողողված էր նորապսակ զույգի լուսանկարներով և նրանց ամուսնության մասին տարատեսակ մեկնաբանություններով: Նաիրայի հղի լինելու մասին շշուկները նոր էին տարածվում, երբ հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվում է: Արդեն օգոստոս ամսին Նաիրան պաշտոնապես հաստատեց ամուսնալուծության մասին լուրերը` չցանկանալով մեկնաբանել դրանք: 

Աղբյուր՝ BlogNews.am