Մանեն պատրաստ կլինի Ռոմայի դեմ պատասխան խաղին


Մանեն պատրաստ կլինի Ռոմայի դեմ պատասխան խաղին
Ապրիլ 28 22:16 2018

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Սթոք Սիթի» դեմ խաղից հետո խոսել է թիմի հարձակվող Սադիո Մանեի մասին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հռոմեական թիմի դեմ առաջին խաղում, որտեղ անգլիական ակումբը հաղթել էր 5:2 հաշվով:

 

«Մանեն չխաղաց այս խաղում, բայց «Ռոմայի» դեմ պատասխան խաղին նա պատրաստ կլինի»,- Յուրգեն Կլոպի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

 

«Լիվերպուլ»-«Սթոք Սիթի» խաղն ավարտվել է 0:0 հաշվով: