Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանն ու մյուս ըմբիշները մեկնել են Կասպիյսկ


Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանն ու մյուս ըմբիշները մեկնել են Կասպիյսկ
Ապրիլ 28 21:35 2018

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները ապրիլի 28-ի վաղ առավոտյան մեկնել են Ռուսաստանի Կասպիյսկ քաղաք, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 6-ըընթանալու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հավաքականի թիմի կազմում մրցավայր են մեկնել` 60 կգ Արմեն Մելիքյանը, 63 կգ Սլավիկ Գալստյանը, 67 կգ Կարեն Ասլանյանը, 77 կգ Կարապետ Չալյանը, 82 կգ Մաքսիմ Մանուկյանը, 87 կգ Արթուր Շահինյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը:

 

Հիշեցնենք. Հայաստանի հավաքականիգլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշել էր, որ մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխանմարզավիճակ: