Հայաստանի ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը Թել Ավիվում ընթացող ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին տեղը եւ հռչակվել աշխարհամասի չեմպիոն:
73 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը եզրափակիչում իպոնով մաքուր հաղթանակ է տարել 2017թ Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովի նկատմամբ:
Նույն քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանը զբաղեցրել է 5-րդ տեղը, որը բրոնզե մեդալի համար մրցամարտում պարտվել է շվեդացի Տոմի Մակիասին: