Հայ մարզիկը Ստամբուլում դարձել է կարատեի WSF վարկածով աշխարհի չեմպիոն


Հայ մարզիկը Ստամբուլում դարձել է կարատեի WSF վարկածով աշխարհի չեմպիոն
Ապրիլ 25 21:32 2018

Կարատեի WSF վարկածով աշխարհի իններորդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կամո Ունանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացավ կարատեի WSF վարկածով աշխարհի իններորդ առաջնությունը:

Այս առաջնությանը մասնակցում էին 45 երկրի մարզիկներ, և նրանց թվում՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մեր հայրենակից Կամո Ունանյանը: Մարզիկը ունեցավ չորս մենամարտ` Ռումինիայի, Ադրբեջանի, Իրանի, Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: