Արթուր Աբրահամը շարունակում է նախապատրաստվել առաջիկա մենամարտին


Արթուր Աբրահամը  շարունակում է նախապատրաստվել առաջիկա մենամարտին
Ապրիլ 25 20:03 2018

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) շարունակում է նախապատրաստվել առաջիկա մենամարտին:

 

Աբրահամն ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ:

 

Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի ”Բադեն” արենայում:

Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: