Վալվերդե. Պետք չէ մտածել, թե Ռոման լուրջ մրցակից չէ


Վալվերդե. Պետք չէ մտածել, թե Ռոման լուրջ մրցակից չէ
Ապրիլ 9 23:29 2018

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է «Ռոմայի» հետ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի մասին:

«Ռոման կփորձի խաղալ ավելի ինտենսիվ, նրանք պետք է գոլեր խփեն: Կարող եմ ենթադրել,որ նրանք խաղադաշտ կմտնեն արագ գոլ խփելու նպատակով, և մենք պետք է պատրաստ լինենք դրան:

Ads by Digisales

 

Ես միշտ մտածում եմ, որ շատ հնարավոր է պարտվենք, սակայն նաև միշտ հավատում եմ մեր հաղթանակին:

Այո մենք հաշվի մեջ ունենք լուրջ առավելություն, սակայն «Ռոման» հրաշալի թիմ է և ունի ուժեղ ֆուտբոլիստներ: Պետք է խաղադաշտ մտնենք այն մտքով, ասես առաջին խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Ես գիտեմ, որ Մեսսին միայնակ կարող է վճռել խաղի ելքը, բայց մրցակիցն էլ ունի ֆուտբոլիստներ, որոնցից զգուշանալ է պետք:

Ֆուտբոլն անկանխատեսելի խաղ է, խաղը կարողա է ավարտվել ցանկացած հաշվով, պետք չէ մտածել, թե «Ռոման» լուրջ մրցակից չէ»,- նշել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով (4:1):