Անհայտ անձինք կրակել են Մեյվեզերի ավտոշարասյան վրա


Անհայտ անձինք կրակել են Մեյվեզերի ավտոշարասյան վրա
Ապրիլ 9 22:06 2018

Բռնցքամարտի հինգ քաշային կարգերում նախկին աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել, հայտնում է «TMZ»-ն:

Երեք մեքենայից բաղկացած ավտոշարասյունը Ատլանտայի գիշերային ակումբներից մեկից դուրս գալուց հետո հայտնվել է կրակի տակ:

Աղբյուրի տեղեկացմամբ Մեյվեզերի թիկնապահներից մեկը վիրավորվել է ոտքից:

Ads by Digisales

Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոցներից մեկը:

 

Իրավապահ մարմինները փնտրում են հարձակումն իրականացնողներին: Ոստիկանների կարծիքով հարձակումը պատահակ չի եղել:

Հանցագործների ինքնությունը դեռևս պարզ չէ: Ֆլոյդ Մեյվեզերը բարեբախտաբար չի տուժել: