Գրենկե-2018. Արոնյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց` մրցաշարում չկրելով ոչ մի պարտություն


Գրենկե-2018. Արոնյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց` մրցաշարում չկրելով ոչ մի պարտություն
Ապրիլ 9 20:27 2018

Գերմանիայում տեղի է ունենում «Գրենկե-2018» խոշոր շախմատային մրցաշարի վերջին տուրը:

9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցեց Գերմանիան ներկայացնող Մատիաս Բլուբաումի հետ: Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով:

Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց իր ակտիվում ունենալով 5 միավոր: Հայ շախմատիստը 1 հաղթանակ տարավ և 8 պարտիա էլ ավարտեց ոչ-ոքիով:

Ads by Digisales

 

Վերջին տուրի մյուս բոլոր պարտիաները դեռևս ընթացքի մեջ են: Այս պահին մրցաշարի առաջատարը Ֆաբիանո Կարուանան է, ով ունի 5.5 միավոր:

9-րդ տուրի մյուս պարտիաներում մրցում են հետևյալ զույգերը

Յիֆան-Նայդիշ

Վիտյուգով-Կարուանա

Անանդ-Կարլսեն

Վաշիե-Լագրավ-Մայեր