Կլոպը խոսել է Սալահի վնասվածքի ու Մանչեսթեր Սիթիի հետ խաղի մասին


Կլոպը խոսել է Սալահի վնասվածքի ու Մանչեսթեր Սիթիի հետ խաղի մասին
Ապրիլ 9 19:42 2018

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին.

 

«Աշխարհում չկան կատարայալ թիմեր: Տարբեր պահեր են լինում, իրավիճակներ, օրեր ու նույնիսկ րոպեներ: «Մանչեսթեր Սիթին» բոլորից կայուն էր խաղում և այդ պատճառով արդեն Անգլիայի չեմպիոն է:

 

 

Կխաղա՞ Սալահը, կարծում եմ, որ ավելի շատ այո, քան ոչ: Պետք է սպասենք մարզման ավարտին ու տեսնենք, թե նա իրեն ինչպես է զգում: Դրանից հետո հստակ որոշում կկայացնենք:

 

Եվրագավաթային հանդիպումները հատուկ են «Լիվերպուլի» համար: Նման պահերին տրամադրվածությունը յուրահատուկ է: Մենք պետք է կրկին ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը: Եթե ամեն ինչ ընթանար այնպես, ինչպես սպասում էին, ապա մենք պարտվել էինք «Էնֆիլդում» ու հիմա ՉԼ-ից դուրս գալու եզրին էինք: Իրականում իրավիճակն այլ է ու պետք է օգտվենք այս հնարավորությունից: Պետք է համարձակ լինենք, շատ շարժվենք դաշտում ու մրցակցի համար մի շարք խնդիրներ ստեղծենք»,- Կլոպի խոսքերը մեջբերում է «ՈւԵՖԱ»-ի պաշտոնական կայքը: