Գվարդիոլան կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը


Գվարդիոլան կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը
Ապրիլ 8 14:32 2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հայտնում է «Mirror»-ը:

47-ամյա իսպանացի մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը:

Աղբյուրի փոխանցմամբ, Գվարդիոլան համաձայնել էր նոր պայմանագիր կնքել դեռ անցած ամիս: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը:

Ads by Digisales

 

Այս կերպ, Գվարդիոլան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը` տարեկան 23 մլն եվրո աշխատավարձով:

Գվարդիոլան, հիշեցնենք, 2016 թվականի ամառվանից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»: