Բոլորը Մեսսիի մասին են խոսում. նա արժանի է դրան.Ռակիտիչ


Բոլորը Մեսսիի մասին են խոսում. նա արժանի է դրան.Ռակիտիչ
Ապրիլ 8 12:01 2018

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կիսվել է իսպանական Պրիմերայի 31-րդ տուրի` «Լեգանեսի» հետ անցկացրած խաղից ունեցած տպավորություններով:

Կատալոնական ակումբը, հիշեցնենք, սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ է տարել: Բոլոր 3 գոլերն իր ակտիվում գրանցել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին.

«Բոլորը Մեսսիի մասին են խոսում, քանի որ նա դրան արժանի է:

Ads by Digisales

 

Նույնիսկ ես կխոսեմ նրա մասին, երբ տուն հասնեմ: Նորմալ է, որ խաղի ընթացքում տեմպն իջեցնում էինք, քանի որ շատ հզոր սկսեցինք: Չափազանց կարևոր էր խաղի մեկնարկային րոպեները հաջող անցկացնելը: Մենք հերթական երեք միավորը վաստակեցինք և շատ լավ խաղացինք:

Շատ հպարտ ենք, որ կրկնել ենք լիգայի ռեկորդը: Դա ցույց է տալիս «Բարսելոնայի» ուժը, մենք անպայման պետք է այն գերազանցենք»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն:

«Բարսելոնան», հիշեցնենք, «Լեգանեսին» 3:1 հաղթելով` իսպանական Պրիմերայում իր անպարտելի խաղերի շարքը հասցրել է 38-ի և կրկնել «Ռեալ Սոսյեդադի» ռեկորդը, որն ազգային առաջնության 1978/79 մրցաշրջանի 29-րդ տուրից մինչև 1979/80 մրցաշրջանի 32-րդ տուրն անցկացրել է 38 անպարտելի խաղ: