Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Լեգանեսի» հետ:
Կատալոնացիները հաղթեցին 3:1 հաշվով՝ ավելի մոտենալով չեմպիոնական տիտղոսին:
Հաշիվը 27-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին, ով փայլուն գոլի հեղինակ դարձավ տուգանայինից: 37-րդ րոպեին արգենտինացին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ կեսում ևս մեկ գոլ խփելով դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Հյուրերը կարողացան միայն մեկ անգամ գրավել Տեր Շտեգենի դարպասը: 68-րդ րոպեին աչքի ընկավ Էլ Զհարը:
«Կապտանռնագույնները» վաստակեցին 79 միավոր և առաջին տեղում են: «Լեգանեսը» 36 միավորով 14-րդ հորիզոնականում է: