Գրենկե-2018. Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը


Գրենկե-2018. Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը
Ապրիլ 7 21:39 2018

Գերմանիայում շարունակվում է «Grenke Chess Classic» շախմատային խոշոր մրցաշարը:

7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ: Պարտիան ավարտվել է 40-րդ քայլում՝ ոչ-ոքի արդյունքով:

Արոնյանն այս խաղից հետո վաստակել է 4 միավոր և 4-րդ հորիզոնականում է: 

7-րդ տուրում Մատիաս Բլուբաումը ոչ-ոքի է խաղացել Հու Յիֆանի հետ, իսկ Ֆաբիանո Կարուանան հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Ads by Digisales

 

Անանդ-Մայեր և Նայդիշ-Կարլսեն պարտիաները դեռ ընթացքի մեջ են: