Արմեն Գյուլբուդաղյանցը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ


Արմեն Գյուլբուդաղյանցը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ
Ապրիլ 7 17:51 2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Փյունիկի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, գրում է Armtimes.com-ը։

Այսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղից առաջ եկել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա առանձնազրույց ունեցավ Գյուլբուդաղյանցի հետ: Ամենայն հավանականությամբ նրանք քննարկել են հետագա համագործակցության մանրամասները։ Դրանից հետո «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ով է լինելու նոր մարզիչը, Հայրապետյանը հետևյալ պատասխանը տվեց.

«Պետք է գլխի ընկած լինեիք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նոր մարզչի առջև դրված է լինելու Ազգերի լիգայում հաջող հանդես գալու առաջադրանքը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում