Ռաֆայել Նադալը Դևիսի Գավաթում ռեկորդ է սահմանել


Ռաֆայել Նադալը Դևիսի Գավաթում ռեկորդ է սահմանել
Ապրիլ 6 20:40 2018

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Դևիսի Գավաթի խաղարկությունում հաղթել է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին:

Այսպիսով, Նադալը տարել է 23-րդ անընդմեջ հաղթանակն այս մրցաշարում, որը մրցաշարի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Նախկինում 22 անդընմեջ հաղթանակ տոնել էին Ուեյն Ֆերեյրան և Օուեն Կեյսին:

Աշխարհի ներկայիս ռակետը Դևիսի Գավաթում չի պարտվում 2005 թվականից: