Դեռևս չգիտենք, թե որքան ժամանակով կբացակայի.Վենգերը` Մխիթարյանի վնասվածքի մասին


Դեռևս չգիտենք, թե որքան ժամանակով կբացակայի.Վենգերը` Մխիթարյանի վնասվածքի մասին
Ապրիլ 6 19:34 2018

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 4:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:

Հանդիպման 61-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը.

«Միկին շարքից դուրս է մնացել և և չի կարող թիմին օգնել կիրակի կայանալիք խաղում: Մխիթարյանը հետազոտության կենթարկվի:

Ads by Digisales

 

Նա վախենում էր, որ վնասել է ծնկի կապանները: Ամեն ինչ պարզ կդառնա առաջիկայում: Դեռևս չգիտենք, թե որքան ժամանակով կբացակայի»,- ասել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: