Ռուս ֆուտբոլիստի հնարքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հաջորդ հանդիպմանը (տեսանյութ)


Ռուս ֆուտբոլիստի հնարքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հաջորդ հանդիպմանը (տեսանյութ)
Ապրիլ 6 16:13 2018

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի առաջնության «Սաութհեմփթոնի» հետ առաջիկա հանդիպումը: Այդ մասին նշել է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Վենգերի խոսքով, Մխիթարյանը ծնկի հետ խնդիր ունի, սակայն վնասվածքի լրջությունը դեռ հայտնի չէ: 

Նախօրեին տեղի ունեցած «Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպման 58-րդ րոպեին մոսկվացիների պաշտպան Ալեքսանդր Շեննիկովը կոպիտ հնարքով կանգնեցրել է Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը: Վնասվածք ստանալով Մխիթարյանը փոխարինվել էր: