Սպորտի նախարարը շնորհավորել է


Սպորտի նախարարը շնորհավորել է
Ապրիլ 6 15:46 2018

Ապրիլի 6-ի՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ սիրով շնորհավորում եմ  մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, մարզասերներին:

Սպորտն այն բացառիկ ոլորտն է, որը ծառայում է արդարության, համախմբման, մրցակցի նկատմամբ հարգանքի և համերաշխության համընդհանուր գաղափարներին:

Սպորտըլինելով նաև կրթությանզարգացման, առաջընթացի և խաղաղության խորհրդանիշներից մեկընպաստում է տարբեր ազգերի և հանրության ամենալայն շրջանակների ներկայացուցիչների միջև համագործակցության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարների տարածմանը և հաստատմանը:

2013 թվականի օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովը, ապրիլի 6-ը հռչակելով Սպորտի միջազգային օր, մեկ անգամ ևս ընդգծեց սպորտի նշանակությունը՝ որպես զարգացման և խաղաղության գրավականի:

Կրկին շնորհավորում եմ բոլորին, մաղթում լինել առողջ, կոփված, զբաղվել սպորտով և միանալ մեր համերաշխ մարզական ընտանիքին՝ մարզաշխարհին:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Հրաչյա Ռոստոմյան