Եվրոպա լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:05-ին:
Ներկայացնում ենք «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը.
«Արսենալ». Օսպինա, Բելերին, Մուստաֆի, Կոսիելնի, Նաչո, Ռեմսի, Ջակա, Ուիլշեր, Օզիլ, Մխիթարյան, Լակազետ:
Նշենք` միջազգային բուքմեյքերները վստահ են «զինագործների» հաղթանակին՝ առաջարկելով 1,35 գործակիցը: «Բանակայինների» հաղթանակը գնահատվում է 10 գործակցով: