Ցանկանում եմ իմ անունը գրել «Արսենալի» պատմության մեջ.Մխիթարյան


Ցանկանում եմ իմ անունը գրել «Արսենալի» պատմության մեջ.Մխիթարյան
Ապրիլ 4 23:01 2018

«Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «FourFourTwo»-ի հետ զրույցում հայտնել է, որ ցանկանում է դառնալ «Արսենալի» լեգենդը:

«Առանց տարակուսելու եմ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի ակումբ: Ես ցանկանում էի խաղալ հարձակողական ֆուտբոլև միացա «Արսենալին», որովհետև Արսեն Վենգերը ցանկանում էր ինձ տեսնել իր թիմում, ոչ թե փոխարինել Ալեքսիս Սանչեսին: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք:

Կձգտեմ անել ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին: Ցանկանում եմ իմ անունը գրել «Արսենալի» պատմության մեջ, դառնալ ակումբի լեգենդը: Ցանկանում եմ գոլեր խփել, արդյունավետ փոխանցումներ կատարել և նվաճել տիտղոսներ, որպեսզի երջանկացնեմ երկրպագուներին»,-նշել է Մխիթարյանը: