Գերմանիայում շարունակվում է «GRENKE Сhess Сlassic» խոշոր մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները:
4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է Չինաստանը ներկայացնող Հու Յիֆանի հետ: Պարտիան ավարտվել է 39-րդ քայլում` ոչ-ոքիով:
Այս տուրի Վիտյուգով-Անանդ, Կարլսեն-Վաշիե Լագրավ պարտիաները նույնպես ավարտվել են ոչ-ոքիով:
Կարուանա-Նայդիշ, Բլուբաում-Մեյեր պարտիաներն էլ դեռ ընթացքի մեջ են:
4 տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: