Մահացել է Չելսիի և Մանչեսթեր Յունայթեդի նախկին ֆուտբոլիստը


Մահացել է Չելսիի և Մանչեսթեր Յունայթեդի նախկին ֆուտբոլիստը
Ապրիլ 4 19:16 2018

62 տարեկան հասակում մահացել է անգլիացի նախկին հայտնի ֆուտբոլիստ Ռեյ Ուիլկինսը:

Ինչպես հայտնում է «Goal.com»-ը, նախորդ շաբաթ Ուիլկինսը սրտի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ուիլկինսը գլխին ուժեղ հարված էր ստացել գիտակցությունը կորցնելու ժամանակ և հայտնվել արհեստական կոմայի մեջ: Բժիշկները նրա կյանքը չեն կարողացել փրկել:

Ads by Digisales

 

Նշենք, որ Ուիլկինսը հանդես է եկել «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Միլանում», ՊՍԺ-ում: 83 հանդիպում էլ անցկացրել էր Անգլիայի հավաքականի կազմում: