Մեսսին մարզում է անցկացրել Բարսելոնայի ընդհանուր խմբում


Մեսսին մարզում է անցկացրել Բարսելոնայի ընդհանուր խմբում
Մարտ 29 20:40 2018

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մարզում է անցկացրել թիմի ընդհանուր խմբում:

«Marca»-ն նշում է, որ ֆուտբոլիստը, չնայած ստացած վնասվածքին, ամբողջական մարզում է անցկացրել: Արգենտինացին բաց էր թողել Իտալիայի ու Իսպանիայի հավաքականների հետ կայացած ընկերական հանդիպումները:

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հայտնել է, որ խաղացողի մոտ ոչ մի լուրջ վնասվածք չկա և նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ: