Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին:
«Կարծում եմ, որ Նեյմարը ճիշտ է արել՝ տեղափոխվելով ՊՍԺ: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալու համար, նա պետք է հեռանար «Բարսելոնայից», քանի որ այնտեղ է խաղում Մեսսին:
Նեյմարը պետք է հասկանա, որ քանի դեռ Մեսսիի և Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է, նա ստիպված է բավարարվել երրորդ տեղով:
Պետք է բոլորս համակերպվենք Նեյմարի վնասվածքի հետ: Այժմ նա ավելի կենտրոնացված կլինի աշխատանքի վրա և ավելի շատ կհոգա իր մասին»,- Կարլոսի խոսքը մեջբերում է France Football-ը: