Նիկոլ Փաշինյանը վաղուց չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական ինքնությունը. նա կապ չունի հայ ժողովրդի հետ. Մանե Թանդիլյան


Նիկոլ Փաշինյանը վաղուց չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական ինքնությունը. նա կապ չունի հայ ժողովրդի հետ. Մանե Թանդիլյան
Ապրիլ 24 13:08 2025

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը պնդում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական ինքնությունը։

 

«Նա վաղուց կապ չունի հայ ժողովրդի հետ»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Թանդիլյանի խոսքով՝ ՔՊ-ականները զավթել են իշխանությունը ու փորձում են պահպանել իրենց կենսաբանական գոյությունը։

 

«Եթե մենք չսթափվենք՝ մեզ ծանր օրեր են սպասվում»,- նշեց նա։