Տեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել Շահրամանյան


Տեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել Շահրամանյան
Ապրիլ 24 13:52 2025

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պնդում է՝ Արցախից ամենավերջինն է դուրս եկել։

 

Թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ Արցախից, մյուս նախագահներին՝ ոչ, Շահրամանյանն ասաց, որ առաջիկայում այդ մասին կխոսի։

 

Արցախի նախագահը տեսել է՝ ինչպես են ադրբեջանցիները գերեվարում Արցախի մյուս նախագահներին։

 

«Հետագայում մանրամասն կանդրադառնանք, մենք թաքցնելու բան չունենք, այս պահին կան գործընթացներ, որոնց չենք ուզում խոչընդոտել, վնասել մեր հայտարարություններով։ Դրանով է պայմանավորված մեր զսպվածությունը»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց Շահրամանյանը։

 

Նա ասաց, թե այս պահին հստակ որոշում չունի՝ պատրաստվո՞ւմ է արդյոք առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնի համար։