Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այդպիսի տեղեկություններով կիսվել է «The Mirror»-ը:
Ըստ աղբյուրի` «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով ավելի վաղ գլխավորել է «Ռեալը», անձամբ կապ է հաստատել ուելսցու հետ և համոզել նրան փոխել ակումբային գրանցումը:
Պորտուգալացին կարծում է, որ Բեյլը պետք է դառնա անգլիական ակումբի առանցքային ֆուտբոլիստը, ում շուրջ մի ամբողջ թիմ կվերակառուցվի: Սպասվում է, որ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» կլքի 10 ֆուտբոլիստ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլի ապագան կախված է միմիայն Զինեդին Զիդանից: Եթե ֆրանսիացին շարունակի աշխատանքը Մադրիդում, Բեյլը կվերադառնա Անգլիա: