Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն ավարտել է իր ելույթները Հավակնորդների մրցաշարում:
Վերջին՝ 14-րդ տուրում նա ոչինչ չորոշող պարտիայում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Պարտիան ավարտվել է 17-րդ քայլում:
Առաջատար Ֆաբիանո Կարուանան սևերով հանդիպել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, ընթանում են նաև Սերգեյ Կարյակին-Դին Լիրեն և Վլադիմիր Կրամնիկ-Շաքրիյար Մամեդյարով պարտիաները:
Լևոն Արոնյանը վաստակել է 4.5 միավոր և եզրափակել է մրցաշարային աղյուսակը: