Արոնյանը պարտվեց իր համար ոչինչ չորոշող պարտիայում


Արոնյանը պարտվեց իր համար ոչինչ չորոշող պարտիայում
Մարտ 26 22:44 2018

Բեռլինում ավարտվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Նախավերջին՝ 13-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով պարտվել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Պարտիան ավարտվել է 39-րդ քայլում:

Ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը հաղթել է ռուս Ալեքսանդր Գրիշչյուկին, իսկ Սերգեյ Կարյակինը կիսել է միավորն ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:

Ads by Digisales

Տուրի չավարտված միակ՝ Դին Լիրեն-Վլադիմիր Կրամնիկ պարտիայում հավանաբար կգրանցվի խաղաղ ելք:

 

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Կարուանան: Լևոն Արոնյանը 4 միավորով վերջին տեղում է:

Վաղը հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցի Ուեսլի Սոյի հետ: