ՄՅՈւ-ն Պոգբայի տրանսֆերի վրա 100 միլիոն եվրո է տնտեսել


ՄՅՈւ-ն Պոգբայի տրանսֆերի վրա 100 միլիոն եվրո է տնտեսել
Մարտ 25 23:34 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ ֆուտբոլիստի համար մանչեսթերցիները շատ չեն վճարել:

«Քանի դեռ հեռուստահեռարձակման իրավունքներից ստացած գումարներն աճում են, ֆուտբոլիստները պետք է ավելի շատ վաստակեն: Չեմ բարձրացնում նրանց արժեքը: Հակառակը, նայեք Պոգբայի տրանսֆերին:

Ads by Digisales

 

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոլի համար վճարեց 100 միլիոն եվրո, չնայած որ նա արժեր 200 միլիոն եվրո: «Յուվենտուսը» կարող էր Պոգբային 200 միլիոն եվրոյով վաճառել «Ռեալին», այդ պատճառով «Մանչեսթեր Յունայթեդը» տնտեսել է 100 միլիոն»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը: