Ինչ զոհողության է գնացել Իբրահիմովիչը` հանուն ԼԱ Գելեքսի տեղափոխության


Ինչ զոհողության է գնացել Իբրահիմովիչը` հանուն ԼԱ Գելեքսի տեղափոխության
Մարտ 25 14:45 2018

Հայտնի են դարձել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` «Լոս Անջելես Գելեքսիի» հետ կնքած պայմանագրի ֆինանսական մանրամասները:

Ինչպես վստահեցնում է «Sports Illustrated»-ը, 36-ամյա ֆուտբոլիստն MLS-ում տարեկան ընդամենը 1.2 մլն եվրո աշխատավարձ կստանա, ինչը 95%-ով քիչ է իր նախկին աշխատավարձից.

«Ես ցանկանում էի, որ մարդիկ հաճույք ստանան իմ խաղից և հաղթանակներից:

Ads by Digisales

 

Ընտրել եմ «Գելեքսին», որպեսզի մարդկանց տամ այդ հնարավորությունը»,- ասել է Իբրահիմովիչը:

Հիշեցնենք` Իբրահիմովիչի նախկին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որի հետ պայմանագիրը խզվել է ֆուտբոլիստի խնդրանքով: