Մխիթարյան. Հուսով եմ՝ Լիտվայի հետ ավելի լավ կխաղանք


Մխիթարյան. Հուսով եմ՝ Լիտվայի հետ ավելի լավ կխաղանք
Մարտ 24 21:00 2018

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Էստոնիայի հետ անցկացրած ընկերական խաղից հետո (0:0) լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով;

 

- Տարվա առաջին հանդիպումն անցկացրիք, 0:0: Ձեր մեկնաբանությունները խաղի վերաբերյալ:

- Մի քիչ դժվար հանդիպում ստացվեց:

Սկզբից լավ չէինք խաղում, լավ չէինք համագործակցում, բայց հետո շտկվեց:

 
 

Երկրորդ կեսի սկզբում ինչ-որ տեղ չէր ստացվում, բայց հետագայում կարողացանք խաղի ռիթմը բռնել: Բայց արդեն ուշ էր: Ավելացնելու ոչինչ չկա:

 

- Եղանակային պայմանները, խանգարեցի՞ն:

- Վա՞տ եղանակային պայմաններ էին: Ֆուտբոլ է, ամեն ինչ լինում է: Ոչ միայն մեզ համար էր քամի, այլև՝ մրցակցի: Առաջին կեսում քամին մեզ խանգարեց, երկրորդում՝ նրանց: Կարծում եմ՝ նորմալ հաշիվ գրանցվեց:

- Նորբերտոյի մասին ի՞նչ կասեք:

- Նորբերտոն քիչ խաղաժամանակ ստացավ: Շատ բան չեմ կարող ասել: Հուսով եմ՝ հետագայում ավելի մեծ օգուտ կտա թիմին:

- Լիտվայի հետ խաղից ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Կարծում եմ՝ դեռ վերականգնողական փուլ պետք է անցնենք: Պետք է կարողանանք վերկանգնել ուժերն ու թարմ ուժերով խաղալ Լիտվայի դեմ: Դեռ չենք վերլուծել նրանց խաղը, չգիտենք՝ ինչպես ենք խաղալու, բայց հույս ունեմ, որ այդ խաղում ավելի լավ խաղանք: