Մխիթարյանը տուգանայինից շատ վտանգավոր հարված կատարեց,սակայն ապարդյուն.Հայաստան-Էստոնիա՝ 0:0


Մխիթարյանը տուգանայինից  շատ վտանգավոր հարված կատարեց,սակայն ապարդյուն.Հայաստան-Էստոնիա՝ 0:0
Մարտ 24 20:16 2018

Հայաստանի հավաքականը տարվա առաջին հանդիպումն անցկացրեց՝ ընկերական խաղում մրցելով Էստոնիայի ընտրանու հետ: Խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ:

«Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հիմնականում առավելություն ունեին մեր ֆուտբոլիստները: Նշենք, որ հանդիպման հիմնական ընթացքում ուժեղ քամի էր:

Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին հյուրերը. 12-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմում իր նորամուտը նշող Արամ Հայրապետյանը շուտ դուրս եկավ դարպասից և կարողացավ չեզոքացնել վտանգը:

 
 

2 րոպե անց լավ հարված կատարեց Ռումյան Հովսեփյանը. անդրադարձից հետո էստոնացիների դարպասապահը որսաց գնդակը:

 

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստներն ավելի շատ էին հարվածում դարպասին, կամ դրա ուղղությամբ:

67-րդ րոպեին փոխարինման մտավ մեր երկրի թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը:

Խաղավերջում տուգանայինից Մխիթարյանը շատ վտանգավոր հարված կատարեց. դարպասապահը մի կերպ գնդակը հանեց անկյունային:

Վերջնամասն առավել լարված էր, բայց առանց գոլերի. Հայաստան-Էստոնիա՝ 0:0:

3 օր անց՝ մարտի 27-ին Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը ընկերական խաղում հյուրընկալելու է Լիտվայի հավաքականին: