Մխիթարյանը ժամանել է Հայաստան և հետևում է Փյունիկ-Ալաշկերտ հանդիպմանը


Մխիթարյանը ժամանել է Հայաստան և հետևում է Փյունիկ-Ալաշկերտ հանդիպմանը
Մարտ 17 22:48 2018

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արդեն ժամանել է Հայաստան և հետևում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի` «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպմանը:

Հիշեցնենք` Մխիթարյանն ազգային ընտրանու կազմում Երևանում կմասնակցի Էստոնիայի և Լիտվայի հետ ընկերական խաղերին:


Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը կկայանա մարտի 24-ին, իսկ Լիտվայի հետ մեր հավաքականը ստուգողական խաղ կանցկացնի մարտի 27-ին: