Ուրանալ սեփական պատմական անցյալը նշանակում է հրաժարվել սեփական ինքնությունից․ «Ժողովրդավարական համախմբում»

Ապրիլ 24 21:46 2025

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

««Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները՝ նախագահ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում՝ պետականության բացակայության պայմաններում, հայ ժողովուրդը սեփական բնօրրանում ենթարկվեց բնաջնջման, կոտորածի և հայրենազրկման։

Այսօր, ունենալով պետականություն, դեռևս չենք ձևավորել հայկական պետություն, իսկ իշխանությունը հակահայկական է և էականորեն տարբերվում են իշխանության ու համայն հայության պատկերացումները, ընկալումները, առաջնահերթությունները Հայոց ցեղասպանության, և առհասարակ, Հայկական հարցի նկատմամբ։ Մենք ինքներս ենք զինաթափվում և փրկություն ակնկալում թշնամուց։

Ուրանալ սեփական պատմական անցյալը նշանակում է հրաժարվել սեփական ինքնությունից։

Ապրիլի 24-ին մենք պետք է ոգեկոչենք և վերաարժևորենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը։ Անզորության ու հարմարվողականության կործանարար վարքը պետք է փոխարինենք վճռական պայքարով՝ հաղթահարելով զոհի և հալածյալի բարդույթը։

Միայն այս կերպ է հնարավոր ձևավորել ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որը այլևս երբեք չի կրկնի անցյալի սխալներն ու կերաշխավորի հայ ժողովրդի կենսունակությունը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները՝ նախագահ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում՝ պետականության բացակայության պայմաններում, հայ ժողովուրդը սեփական բնօրրանում ենթարկվեց բնաջնջման, կոտորածի և հայրենազրկման։

Այսօր, ունենալով պետականություն, դեռևս չենք ձևավորել հայկական պետություն, իսկ իշխանությունը հակահայկական է և էականորեն տարբերվում են իշխանության ու համայն հայության պատկերացումները, ընկալումները, առաջնահերթությունները Հայոց ցեղասպանության, և առհասարակ, Հայկական հարցի նկատմամբ։ Մենք ինքներս ենք զինաթափվում և փրկություն ակնկալում թշնամուց։

Ուրանալ սեփական պատմական անցյալը նշանակում է հրաժարվել սեփական ինքնությունից։

Ապրիլի 24-ին մենք պետք է ոգեկոչենք և վերաարժևորենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը։ Անզորության ու հարմարվողականության կործանարար վարքը պետք է փոխարինենք վճռական պայքարով՝ հաղթահարելով զոհի և հալածյալի բարդույթը։

Միայն այս կերպ է հնարավոր ձևավորել ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որը այլևս երբեք չի կրկնի անցյալի սխալներն ու կերաշխավորի հայ ժողովրդի կենսունակությունը»։