Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ հենց իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից. Քոչարյան


Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ հենց իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից. Քոչարյան
Ապրիլ 24 19:28 2025



Անկախության հռչակագրից հրաժարման և ընդհանրապես Ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են մարդիկ, որոնք փորձում են դա անել. Իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Հանրապետության հրապարակում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներ նայելը, երկրորդ նախագահն ասաց. «Ես ձեզ հիշեցնեմ 2015 թվականին, երբ Ռուսաստանի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել հենց այն մարդիկ, որոնք այսօր զբաղեցնում են երկրում բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլն: Եթե ընդհանրապես դա անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում կրկնակի ստանդարտները Ռուսաստանի նկատմամբ և Թուրքիայի նկատմամբ կիրառելի են թե ոչ։ Ուղղակի ամոթ է: Այդ թեմայի շուրջ ընդհանրապես իրենք գոնե իրավունք չունեն  խոսելու»:

 

Դիտարկմանը, որ Փաշինյանը սահմանին կրակոցները կապել է նաեւ դրոշ այրելու հետ, երկրորդ նախագահը նկատեց. «Մեկ ամիս է պատրաստվում է, հա՞, որ դրոշերը պիտի այրվեն և մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին իրականացնում: Աբսուրդների դաշտ չմտնենք»: