Բեռլինում ավարտվել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը:
Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սևերով պարտվել է ամերիկացի Ուեսլի Սոյին:
Մյուս պարտիաներում ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի է խաղացել ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ, չինացի Դին Լիրենը՝ ռուս Սերգեյ Կարյակինի, իսկ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը հաղթել է ռուս Վլադիմիր Կրամնիկին:
Նշենք, որ հաջորդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի Կարուանյի հետ:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
Ֆաբիանո Կարուանա` 4 միավոր
Շաքրիյար Մամեդյարով` 4
Վլադիմիր Կրամնիկ` 3
Ալեքսանդր Գրիշչուկ` 3
Դին Լիրեն` 3
Լևոն Արոնյան` 2,5
Ուսելի Սո՝ 2.5
Սերգեյ Կարյակին` 2