Էմերին` Նեյմարի հնարավոր տեղափոխության մասին


Էմերին` Նեյմարի հնարավոր տեղափոխության մասին
Մարտ 17 03:41 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:

«Արդեն 30-րդ անգամ եմ պատասխանել այդ հարցին մամուլի ասուլիսների ժամանակ: ՊՍԺ-ն երկարաժամկետ ծրագիր ունի, և Նեյմարը մտնում է այդ ծրագրի մեջ:

Բրազիլացին «Ռեալո՞ւմ»: Չգիտեմ, հարցրեք Ֆլորենտինո Պերեսին («Ռեալի» նախագահ, խմբ.)»,- Էմերիի խոսքն է մեջբերում «Marca»-ն:



Նշենք, որ ներկա պահին Նեյմարը Բրազիլիայում ապաքինվում է վնասվածքից: