Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները:
Մերսիսայդցիներին բաժին է հասել «Մանչեսթեր Սիթին»:
«Մի անգամ հաղթեցինք նրանց, մյուս անգամն էլ պարտվեցինք առաջնությունում, և չեմ կարծում, որ «Լիվերպուլն» ամենացանկալի մրցակիցն էր «Մանչեսթեր Սիթիի» համար:
Մեզ համար դա լավ նշան է, թե որքան ուժեղ կարող ենք լինել»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին: