Աթլետիկոյի նախագահ. Կզարմանամ, եթե Գրիզմանն ակումբը լքելու ցանկություն հայտնի


Աթլետիկոյի նախագահ. Կզարմանամ, եթե Գրիզմանն ակումբը լքելու ցանկություն հայտնի
Մարտ 16 01:51 2018

«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը ոչ մի տեղ չի հեռանա.

«Գրիզմանը գործող պայմանագիր ունի: Նա ոչ մի ակումբի հետ ոչինչ չի կարող կնքել. դա փաստ է: Նա ոչինչ չի ասել ակումբը լքելու մասին, այդ է պատճառը, որ ես կզարմանամ, եթե նման բան տեղի ունենա:

Ձեզ կարող եմ ասել միայն այն, որ ֆուտբոլիստն այժմ երկարաժամկետ պայմանագիր ունի «Աթլետիկոյի» հետ ու չի կարող ինչ-որ փաստաթղթեր ստորագրել առանց մեր համաձայնության:


Մենք անհանգստանալու ոչինչ չունենք: Կարծում եմ, որ նա երջանիկ է այստեղ»,- մադրիդյան ակումբի նախագահի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: