Արոնյանը հաղթել է աշխարհի փոխչեմպիոնին


Արոնյանը հաղթել է աշխարհի փոխչեմպիոնին
Մարտ 15 07:31 2018

Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Չորրորդ տուրում Հայաստանի առաջին համար Լևոն Արոնյանը սևերով հաղթել է աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինին: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 40-րդ քայլում:

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակել է 2 միավոր:

Տուրի մյուս պարտիայում ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:


Շարունակվում են հետևյալ պարտիաները.

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)-Դին Լիրեն (Չինաստան)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)-Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)