Մոուրինյուն ՉԼ-ի խաղից հետո մտել է Սևիլիայի հանդերձարան


Մոուրինյուն ՉԼ-ի խաղից հետո մտել է Սևիլիայի հանդերձարան
Մարտ 15 06:05 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ իսպանական «Սևիլիային» պարտվելուց հետո շնորհավորել է մրցակցին հաղթանակի առիթով:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, հանդիպման ավարտից հետո նա իր ֆուտբոլիստների հետ գնացել է հանդերձարան և ասել, որ իրեն դուր է գալիս նրանց արձագանքը:



Դրանից հետո նա ուղևորվել է մրցակցի հանդերձարան և շնորհավորել մրցակցին արժանի հաղթանակի առիթով, ինչպես նաև հաջողություն մաղթել հաջորդ փուլում:
Իսպանացի ֆուտբոլիստները գնահատել են Մոուրինյուի այդ քայլը և նրան դիմավորել ծափահարություններով: