Միլանի հայտացուցակն Արսենալի հետ խաղում


Միլանի հայտացուցակն Արսենալի հետ խաղում
Մարտ 15 03:03 2018

«Միլանի» պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հայտացուցակը Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի` Լոնդոնի «Արսենալի» հետ կայանալիք պատասխան խաղում:

«Ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ընտրել է 19 ֆուտբոլիստի, որոնք կնախապատրաստվեն «զինագործների» հետ խաղին:

Հայտացուցակն ունի հետևյալ տեսքը. Անտոնիո Դոնարումա, Ջանլուիջի Դոնարումա, Ստորարի, Բոնուչի, Մուսակիո, Ռոդրիգես, Ռոմանյոլի, Սապատա, Բիլյա, Բոնավենտուրա, Չալհանօղլու, Կեսիե, Լոկատելի, Մոնտոլիվո, Բորինի, Կուտրոնե, Կալինիչ, Սիլվա, Սուսո

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր լոնդոնյան ակումբի հաղթանակով` 2:0: