Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Երրորդ տուրում Հայաստանի առաջին համար Լևոն Արոնյանը անհասկանալի խաղով սպիտակներով պարտվել է ռուս Վլադիմիր Կրամնիկին: Հայ շախմատիստն իր պարտությունն ընդունել է 28-րդ քայլում:
Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:
Արոնյանը խաղաղ ելք է կնքել չինացի Դին Լիրենի և ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Օրվա մյուս պարտիներում մրցում են հետևյալ զույգերը.
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)