Լիլի երկրպագուները ներխուժել են դաշտ ու հարձակվել խաղացողների վրա


Լիլի երկրպագուները ներխուժել են դաշտ ու հարձակվել խաղացողների վրա
Մարտ 11 13:44 2018

«Լիլի» մոտ 100 երկրպագու Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի` «Մոնպելյեի» հետ խաղից հետո (1:1) ներխուժել է դաշտ ու հարձակվել խաղացողների վրա:

Երկրպագուները սկսել են վիրավորել «Լիլի» ֆուտբոլիստներին և սպառնալ նրանց ընթացիկ մրցաշրջանում գրանցած անհաջող արդյունքների համար, հայտնում է «ESPN»-ը:

Երկրպագուներից մեկը հարվածել է «Լիլի» հարձակվող Նիկոլա Պեպեի ոտքին, տուժել է նաև պաշտպան Ադամա Սումաորոն:



Բացի դա, երկրպագուները վիրավորանքներ են հնչեցրել ակումբի նախագահ Ժերար Լոպեսի հասցեին:

Հիշեցնենք` 29 տուրից հետո «Լիլը» (28 միավոր) զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը: