Լևոն Արոնյանը կիսեց միավորը Լիժենի հետ


Լևոն Արոնյանը կիսեց միավորը Լիժենի հետ
Մարտ 10 22:20 2018

 

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց հավաքնորդների մրցաշարում:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 21-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են: