«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (2:1).
«Նման իրավիճակներում պետք է լավ պաշտպանվենք (գոլային դրվագներում): Իհարկե, կարելի է Լուկակուին զիջել երկրորդ հարկում կամ ուժային պայքարում, բայց պաշտպանությունում շատ ազատ գոտիներ ունեինք, որը պետք է փակեինք:
Առաջին կեսում երկու լավ պահ ունեինք, սակայն չկարողացանք իրացնել դրանք ու երկրորդ կեսում փորձեցինք գտնել մեր խաղը: Նման բան դժվար է անել «Մանչեսթեր Յունայթեդի» կարգի թիմերի հետ խաղում:
Ֆելաինիի ու Մանեի դրվագում կար ակնհայտ 11 մետրանոց հարված: Նման իրավիճակներում պետք է ճիշտ որոշում կայացնել»,- Կլոպի խոսքերը մեջբերում է «BBC»-ն: