Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի ավագ Լեո Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել: Նա եւ իր կինը՝ Անտոնելա Ռոկուցոյը, երրորդ որդին են ունեցել։
Նրան անվանակոչել են Չիրո: Մեսսին ունի ևս երկու տղա` Տիագոն և Մատեոն:
Որդու ծննդյան կապակցությամբ Մեսսին չի մասնակցի Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի «Մակագա»-ի դեմ խաղին: